Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Ազգի զորությունը մարդու մեջ է

Ազգի զորությունը մարդու մեջ է
02.11.2025 | 11:00

Ազգի իսկական ուժը չի չափվում ո՛չ նրա դրամի քանակով, ո՛չ էլ զենքի հզորությամբ։ Դրամը կարող է սպառվել, զենքը՝ ժանգոտել, բայց բարոյական և հոգեւոր զորությունը մնում է անմահ, եթե այն խարսխված է մարդուն՝ որպես Աստծո պատկեր կրող արարածին։

Գարեգին Ա Կաթողիկոսի խոսքերը մեզ հիշեցնում են, որ ազգի ճակատագիրը որոշվում է ոչ թե նյութական հնարավորություններով, այլ մարդու ներքին արժեքներով։ Եթե յուրաքանչյուր հայ գիտակցի իր պատասխանատվությունը, պահի իր խիղճը մաքուր, միտքը՝ լուսավոր, հոգին՝ կենդանի հավատքով լեցուն, ապա այդպիսի ժողովուրդը կդառնա անպարտելի՝ անգամ զենք ու դրամ չունենալով։

Տվե՛ք դրամը մի անմիտին, և նա այն կկործանի։ Տվե՛ք զենքը մի անհոգի մարդու, և նա կդառնա վտանգ հասարակության համար։ Բայց տվե՛ք սրտով, մտքով և հավատքով լի մարդուն փոքրագույն գործը եւ նա այն կդարձնի Աստծո օրհնությամբ մեծագույն բարիք։

Ահա թե ինչու, երբ մեզ հարցնեն, թե որն է Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ կարիքը, մեր պատասխանը պիտի լինի նույնը՝ մարդն է, մարդն է, մա՛րդը։

Մարդը, որն ունի հավատ, բարոյականություն և հոգեւոր ըմբռնում։

Մարդը, որը տեսնում է իր մեջ ոչ թե պարզապես անհատ, այլ Աստծո գործակից՝ երկրի վրա։

Եվ մինչ մենք կկարողանանք մեր մեջ աճեցնել այդպիսի մարդուն՝ խոնարհ, բայց հզոր հավատքով, մաքուր, բայց վճռական կամքով, այնժամ մեր հայրենիքը կվերածնվի ոչ թե ոսկով ու զենքով, այլ հոգով, որը երբեք չի պարտվում։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ